«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 24-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի՝ Չարենցի, Հանրապետության, Սայաթ-Նովայի, Մյասնիկյան, Շահումյան և Ջիվանի փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: