Կարևոր իրադարձություններ

Սանդուն ամեն ինչ արել է հանրաքվեի իրական արդյունքները թաքցնելու համար. Զախարովա

23 Հոկտեմբեր, 2024 22:38
Սանդուն ամեն ինչ արել է հանրաքվեի իրական արդյունքները թաքցնելու համար. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոլդովայում կեղծվել են եվրաինտեգրման հարցով հանրաքվեի և նախագահի ընտրության քվեարկության արդյունքները։

«Հանրաքվեի ամփոփիչ ցուցանիշները՝ 50,46 տոկոս «կողմ» և 49,54 տոկոս «դեմ», ապահովվել են վերջին պահին: Այսինքն՝ կեղծվել են

Թեև Մոլդովայի բնակիչները վճռական «Ոչ» են ասել, նախագահ Մայա Սանդուն ամեն ինչ արել է հանրաքվեի իրական արդյունքները թաքցնելու համար»,-НТВ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Զախարովան:

Մոլդովայում նախագահի ընտրությունները և հանրաքվեն տեղի են ունեցել հոկտեմբերի 20-ին:

 


 

 

Լրահոս

Դիտել ավելին