Կարևոր իրադարձություններ

Հայաստանի ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր սակարկման ենթակա չէ. Նիկոլ Փաշինյան

23 Հոկտեմբեր, 2024 19:16
Հայաստանի ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր սակարկման ենթակա չէ. Նիկոլ Փաշինյան

ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պատմական Հայաստանի գաղափարին։

«Հայաստանի ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր սակարկման ենթակա չէ: Պատմական Հայաստանի կոնտեքստը երկար ժամանակ գերիշխող է եղել ՀՀ-ում, եթե ոչ բոլորի, առնվազն ճնշող մեծամասնության 95 և տոկոս ավել մարդկանց համար, այստեղ մեր պատմության որևէ հատվածի ժխտման մասին չի խոսքը:

Խոսքը նրա մասին է, թե ինչպիսի սոցիալ-հոգեբանական վերանայումներ մենք պետք է անենք մեր պետության հարատևության համար իրական հնարավորություններ ստեղծելու համար: Մեր բանավեճն ապագայի տեսլականի մասին է և իրական Հայաստանն այսօրվա և ապագայի մեր տեսլականի մասին է:

Չնայած Հայաստանի ինքնիշխան տարածքի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված է, ՀՀ-ն այդ տարածքները ռազմական ճանապարհով այդ տարածքները վերադարձնելու խնդիր չի դնում, որովհետև մենք համարում ենք, որ այսօր վավերացրած կանոնակարգը և սահմանազատման գործընթացը տալիս է բոլոր հնարավորությունները խաղաղ բանակցային ճանապարհով ՀՀ ինքնիշխան տարածքի ամբողջականությունը և անվտանգությունն ապահովելու համար»,-նշել է վարչապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին