Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն այսօր արդեն լրջորեն դիտարկում է առաքելության մանդատի երկարաձգման հարցը. ՀՀ արտգործնախարար

23 Հոկտեմբեր, 2024 20:09
ԵՄ-ն այսօր արդեն լրջորեն դիտարկում է առաքելության մանդատի երկարաձգման հարցը. ՀՀ արտգործնախարար

ԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունները ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության մասին։ 

«ԵՄ քաղաքացիական առաքելությունը, վստահաբար, զբաղվում է  այն գործունեությամբ, որով օժտված է  ԵՄ համապատասխան որոշմամբ  և այդ մանդատի շրջանակներից դուրս գալ չի կարող։

«Ես որքանով տեղեկացված եմ՝ ԵՄ-ն  այսօր արդեն լրջորեն դիտարկում է  դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման հարցը։ Քանի դեռ մենք չունենք ստորագրված, վավերացված պայմանագիր Ադրբեջանի հետ, քանի դեռ չունենք սահմանազատման ավարտված գործընթաց և քանի դեռ հարաբերությունները կարգավորված չեն և կան խնդիրներ, մենք ունենք մտավախություններ  Ադրբեջանի հավանական գործողությունների վերաբերյալ  և ըստ այդմ մենք ունենք կարիք 3-րդ չեզոք կողմի  օբյեկտիվ գնահատականների, սահմանների երկայնքով մշտադիտարկման և բոլոր տեսակի կեղծ լուրերի փարատման»,- նշել է Միրզոյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին