Կարևոր իրադարձություններ

Մաղթում եմ մարդու իրավունքների գերակայության վրա հիմնված հասարակական համակարգի կայացում. ՄԻՊ

21 Սեպտեմբեր, 2024 08:40
Մաղթում եմ մարդու իրավունքների գերակայության վրա հիմնված հասարակական համակարգի կայացում. ՄԻՊ

 

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առթիվ, որում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, 

Ի սրտե շնորհավորում եմ այս խորհրդանշական օրվա՝ ՀՀ Անկախության տոնի առթիվ: 

Անկախության, պետականության ամրապնդման և զարգացման հիմնաքարային նախապայմաններն են մարդու իրավունքների արդյունավետ իրացման ապահովումն ու պաշտպանությունը: Իսկ այդ առումով կարևոր է բոլորիս ջանքերի մեկտեղումը։ 

Ես՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, իմ մանդատի շրջանակներում հանձնառու եմ պաշտպանելու և խթանելու քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, նպաստելու մեր հասարակությունում հանդուրժող միջավայրի ձևավորմանը, որտեղ յուրաքանչյուրի իրավունքներն ու արժանապատվությունը երաշխավորված կլինեն` անկախ որևէ առանձնահատկությունից ու հանգամանքից: 

Սիրելի՛ հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ բոլորիս Անկախության օրվա կապակցությամբ և մաղթում մարդու իրավունքների գերակայության վրա հիմնված հասարակական համակարգի կայացում»։

 

Լրահոս

Դիտել ավելին