Կարևոր իրադարձություններ

Բելառուսին և Հայաստանին միավորում են բարեկամության ամուր կապերը. Լուկաշենկոյի շնորհավորանքը

21 Սեպտեմբեր, 2024 11:23
Բելառուսին և Հայաստանին միավորում են բարեկամության ամուր կապերը. Լուկաշենկոյի շնորհավորանքը

Բելառուսի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին և Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ։

Ինչպես փոխանցում է Sputnik Բելառուսի-ն, Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսին և Հայաստանին միավորում են բարեկամության ամուր կապերը, ընդհանուր պատմությունը, ավանդական ընտանեկան և քրիստոնեական արժեքները:

«Մեր քաղաքացիներին համախմբում են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Սպիտակի երկրաշարժի հետևանքների համատեղ հերոսական հաղթահարումը, մասնակցությունը ինտեգրացիոն կառույցներին և սերտ գործարար գործընկերությունը»,- ասված է Բելառուսի նախագահի շնորհավորական ուղերձում:
 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին