Կարևոր իրադարձություններ

Մեղրու զորամասի մոտակայքում սննդի խանութ է հրդեհվել. այրվել են սառնարաններն ու մթերքը

21 Սեպտեմբեր, 2024 08:04
Մեղրու զորամասի մոտակայքում սննդի խանութ է հրդեհվել. այրվել են սառնարաններն ու մթերքը

Սեպտեմբերի 21-ին, ժամը 00:48-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի N զորամասի մոտակայքում՝ սննդի խանութում, հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:56-ին, մարվել՝ 02:57-ին: Մթերային խանութում (90 քմ) այրվել են 10 սառնարան, պլաստմասսայե առաստաղը (90 քմ) և սնունդ:

 

Լրահոս

Դիտել ավելին