Կարևոր իրադարձություններ

Սպիտակ-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. տուժածները տեղափոխվել են ԲԿ

21 Սեպտեմբեր, 2024 09:03
Սպիտակ-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. տուժածները տեղափոխվել են ԲԿ

Սեպտեմբերի 20-ին, ժամը 19։47-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին՝ Արևաշող գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Դ․ Ա․, ծնված 1992 թ․) և «VAZ-2107» (վարորդ՝ Է․ Ա․, ծնված 1997 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Է․ Խ․-ին, վարորդ Դ․ Ա․-ին և մոտեցրել շտապօգնությանը, ովքեր հոսպիտալացվել, իսկ «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը պարեկային ծառայության ավտոմեքենայով՝ տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Է․ Ա-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, Է․ Խ․-ինը միջին ծանրության, իսկ Դ․ Ա․-ինը՝ ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։
 

Լրահոս

Դիտել ավելին