Կարևոր իրադարձություններ

Հայաստանը դառնում է մեր ժողովրդավարական համայնքի ծաղկող անդամը. Բլինքեն

21 Սեպտեմբեր, 2024 11:37
Հայաստանը դառնում է մեր ժողովրդավարական համայնքի ծաղկող անդամը. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության տոնի առթիվ, որում ասված է.

«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորանքներ և ջերմ մաղթանքներ եմ հղում Հայաստանի ժողովրդին՝ Ձեր Անկախության օրվա առթիվ։ Որպես Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկիրը՝ Միացյալ Նահանգները հպարտ է, որ շարունակում է մնալ Հայաստանի կողքին, քանի որ այն դառնում է մեր ժողովրդավարական համայնքի ծաղկող անդամը։

Աշխատելով Միացյալ Նահանգների և միջազգային գործընկերների հետ՝ Հայաստանը ստեղծել է ներառական տնտեսություն՝ ավելի ու ավելի շատ կապված աշխարհի հետ։ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև առևտուրը վերջին տասը տարվա ընթացքում կրկնապատկվել է։

Մենք աշխատում ենք Հայաստանի էներգառեսուրսների դիվերսիֆիկացման և նրա բնակչության ու տարածաշրջանի էներգետիկ անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին