Կարևոր իրադարձություններ

Հազարագյուղում անցկացված պեղումների ընթացքում Անահիտ աստվածուհու դիմանկարով քարացած խնձոր է հայտնաբերվել

20 Սեպտեմբեր, 2024 16:13
Հազարագյուղում անցկացված պեղումների ընթացքում Անահիտ աստվածուհու դիմանկարով քարացած խնձոր է հայտնաբերվել

Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 6-ը Հազարագյուղի պեղավայրում անցկացված պեղումների ընթացքում «Վանատուրի պեղումների խումբը» հայտնաբերել է կացարանի մնացորդներ, որոնք թվագրվում են ուշ բրոնզի դարով։

Գտածոներից ամենաուշագրավը մայրության և պտղաբերության աստվածուհի Անահիտի դիմանկարով քարացած (ածխացած) խնձորն է։ Խնձորի վրա փորագրված Անահիտի դիմանկարը, լինելով այդ ժամանակաշրջանի խորհրդանշական ցուցիչներից մեկը, կարող է նոր լույս սփռել հայկական դիցաբանության ուսումնասիրության վրա, բացահայտելով նոր մանրամասներ Մեծ Հայքի աստվածությունների, հավատալիքների, տարածման արեալի մասին։

Վանատուրի խմբի մասնագետները առաջիկա օրերին բանակցություններ կսկսեն Հայաստանի ազգային պատկերասրահի և Բրիտանական թանգարանի հետ՝ գտնված արտեֆակտը Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ հայտնի արձանի ցուցադրությանը ներկայացնելու համար։

Առաջիկա օրերին նաև պատրաստ կլինեն ածխածնային ռադիոէլեկտրաշերտագրական հետազոտության արդյունքները, որոնք կպատասխանեն արտեֆակտի տարիքի մասին հարցին։ Հետազոտության արդյունքները ուղարկվելու են նաև Գեդենֆախտի հնագիտական ինստիտուտի և Սքոթլենդշիրի համալսարանի գործընկերներին՝ միջնադարյան Արևելքի դիցաբանական կլաստերի համեմատական հետազոտությունների համար։

 

Լրահոս

Դիտել ավելին