Կարևոր իրադարձություններ

Հինգ տարի շարունակ գողություններ է կատարել, ու այժմ հերթով խոստովանում է

21 Հոկտեմբեր, 2015 14:58
Հինգ տարի շարունակ գողություններ է կատարել, ու այժմ հերթով խոստովանում է

Ոստիկանության Մալաթիայի եւ Իջեւանի բաժինների ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Սեբաստիայի փողոցի թիվ 141/5 շենքի մոտից բերման են ենթարկել 38-ամյա Սեյրան Կ.-ին: Ոստիկանությունից տեղեկացնում են, որ նա խոստովանել է, որ 2010 թ.-ից մինչեւ ս/թ. հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի տարբեր վայրերից կատարել է գողություններ: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը եւ տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Իջեւանի բաժին:

 

Լրահոս

Դիտել ավելին