Կարևոր իրադարձություններ

Վանաձորի ԲԿ-ում ծնվել է 19 տարի սպասված արցախցի Ադելը

01 Հոկտեմբեր, 2023 19:45
Վանաձորի ԲԿ-ում ծնվել է 19 տարի սպասված արցախցի Ադելը

Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը՝ գեղեցկուհի Ադելը:

Ինչպես տեղեկանում ենք ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից, փոքրիկին ընտանիքը սպասել է շուրջ 19 տարի: Ընտանիքը Հայաստան է տեղափոխվել 2 օր առաջ՝ 4 օր անցկացնելով ճանապարհներին:

Ընտանիքն այս ողջ ընթացքում եղել է շրջափակման մեջ:

Մայրը մասնագիտությամբ բուժաշխատող է, մասնակցել է քառօրյա պատերազմին, եղել է զինվորական հոսպիտալի վերակենդանացման եւ վիրահատական բաժանմունքի բուժքույրը, 44-օրյա պատերազմի ժամանակ եւս ակտիվ մասնակցություն է ունեցել, եղել է բուժկետի պետը:

Փոքրիկի ծնունդն ընդունել է մանակաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանը, անեսթեզիոլոգ՝ Արայիկ Փիլոյան, Մանկաբույժը Էմիլիա Այվազյանն է:

Շնորհիվ բժշկական կենտրոնի հոգատար բոււժանձնակազմի` թե մայրիկի եւ թե փոքրիկի առողջական վիճակը բավարար է:

 

Լրահոս

Դիտել ավելին