Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    482,5

  • EUR

    559
    567

  • RUB

    7,46
    7,71

Կարևոր իրադարձություններ

Կառավարությունում քննարկվել են Հայաստանի ժողովրդագրական զարգացումներին վերաբերող հարցեր

20 Հոկտեմբեր, 2015 15:22
Կառավարությունում քննարկվել են Հայաստանի ժողովրդագրական զարգացումներին վերաբերող հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական ներկայիս իրավիճակի և զարգացման միտումների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը:
 
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2015-2017 թթ. ազգային ծրագրի նախագիծը, որը բխում է ՀՀ կառավարության 2014 թ. ծրագրից: Նշվել է, որ ծրագրի նպատակը ժողովրդագրական կայուն զարգացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն է՝ համակողմանի գնահատման և նպատակային միջոցառումների շնորհիվ:
 
Քննարկվել են ինչպես ներկայում իրականացվող, այնպես էլ առաջարկվող միջոցառումները, դրանց ուղղությունները, ֆինանսական ծավալը և ակնկալվող արդյունքները: 
 
Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է աշխատանքային խմբի շրջանակում լրամշակել ներկայացված նախագիծը հնչած առաջարկություններով և վերջնական տարբերակը ներկայացնել ՀՀ կառավարություն:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին