Վաճառքում կան սմարթֆոնի սպիտակ և արծաթագույն տարբերակները, իսկ շուտով սարքը կհայտնվի վարդագույն և մուգ մոխրագույն գույներով: Դեռ ավելին` մոտ ժամանակում Reddit-ի օգտատերերը կկարողանան ունենալ նաև թափանցիկ սմարթֆոն, հայտնում է gogetnews.info-ն:
Samsung-ը ապակու ներսի կողմից հանել է գունավոր թաղանթը, ինչի հետևանքով երևում են սմարթֆոնի բոլոր ներքին մասերը: Ի դեպ՝ այդպիսի լուծումը տարածված էր 90-ականներին:
Միաժամանակ օգտվողը կկարողանա ապակու ներսի կողմում սոսնձել ցանկացած պատկեր և Galaxy Note 5-ի դիզայնը դարձնել եզակի: Սակայն պետք է հիշել, որ նմանատիպ գործողությունները սարքը կզրկեն երաշխիքից: