Կարևոր իրադարձություններ

Թուրքիան առանցքային դեր է խաղում միգրացիոն ճգնաժամի կարգավորման հարցում. Մերկել

07 Հոկտեմբեր, 2015 20:22
Թուրքիան առանցքային դեր է խաղում միգրացիոն ճգնաժամի կարգավորման հարցում. Մերկել

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Թուրքիան առանցքային դեր է խաղում միգրացիոն ճգնաժամի կարգավորման հարցում։

Մերկելն այդ հայտարարությունն արել է Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանում, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ. «Մենք պետք է օգնենք Սիրիայի հարևան երկրներին՝ ստանալու համապատասան հեռանկարներ միլիոնավոր փախստականների հարցում։ Թուրքիան այստեղ խաղում է առանցքային դեր։ Նա մեր անմիջական հարևանն է, և հանդիսանում է ներգաղթի կարգավորման ելակետ։

Թուրքիան ավելի քան երկու միլիոն փախստականի համար անում է գրեթե անհնարինը։ Նա խստապես զգում է մեր աջակցության կարիքը՝ փախստականներին ընդունելու, ապահովելու, երկրի սահմանները պահպանելու և մաքսանենգների դեմ պայքարելու համար»։

 

Լրահոս

Դիտել ավելին