Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալված 11 անձանցից 4-ը կալանավորվել են։ Դատավորը նաև 9 անձի ձերբակալության օրդեր է տվել։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Թուրքիայի մայրաքաղաքում հանրահավաքից առաջ երկու պայթյուն էր որոտացել: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 97 մարդ, ավելի քան 500-ը՝ բուժօգնություն ստացել։