Կարևոր իրադարձություններ

Վարչապետը ԱԱԾ և Ոստիկանության պետերին հանձնարարեց կտրուկ պատժել Սյունիքում կատարվածի մեղավորներին

21 Ապրիլ, 2021 18:55
Վարչապետը ԱԱԾ և Ոստիկանության պետերին հանձնարարեց կտրուկ պատժել Սյունիքում կատարվածի մեղավորներին

Ինպես ավելի վաղ տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Սյունիքի մարզպետարանում անցկացվել է խորհրդակցություն, որի ժամանակ նաեւ անդրադարձ է եղել այսօր Մեղրիում տեղի ունեցած միջադեպին։

Ուզում եմ անդրադառնալ նաև այսօր Մեղրիում տեղի ունեցած միջադեպին։ Հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում, և ես ակնկալում եմ, որ հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կերպով կարձագանքեն, որովհետև չի կարելի թույլ տալ, որ մարդկանց փոքր խմբակ ուղղակի ստեղծի տպավորություն, և ընդհանրապես անկախ տպավորությունից՝ չի կարելի թույլ տալ, որ անպատժելիության մթնոլորտ գոյություն ունենա Հայաստանի Հանրապետությունում։ Պարոն Աբազյան (ՀՀ ԱԱԾ տնօրեն, խմբ.) և պարոն Ղազարյան (ՀՀ Ոստիկանապետ, խմբ.), դուք հիմա այստեղ եք, ակնկալում եմ, որ շատ կտրուկ և հատուկ գործողություններով այս հարցը կլուծվի, և մեղավորները, հանրության համար տեսանելի ձևով, կկանչվեն պատասխանատվության»,- ընդգծել է վարչապետը 

 

Լրահոս

Դիտել ավելին