Bentham ֆինանսական խումբը գլխավորել է գերմանական Volkswagen ավտոարտադրողի ներդրողներին՝ դատական կարգով նրանից 40 մլրդ եվրո ստանալու համար: Պատճառը վերջերս բռնկված սկանդալն է, ըստ որի՝ ավտոարտադրողը կեղծել է աղտոտող նյութերի արտանետումների մասին թեստերի արդյունքները: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Դատական հայց ներկայացնելու համար Bentham-ը վարձել է Quinn Emanuel գրասենյակի փաստաբաններին, որը մի շարք հայտնի ընկերություններից դատական կարգով իր հաճախորդների համար մեծ գումարներ է ստացել: Այժմ փաստաբանները բանակցություններ են վարում Volkswagen-ի այնպիսի ներդրողների հետ, ինչպիսիք են Քաթարի և Նորվեգիայի հիմնադրամները, որպեսզի նրանց փորձեն համոզել միանալ հայցին:
Իրավաբաններն իրենց հաճախորդների կորուստները գնահատում են 40 մլրդ եվրո: