2015 թվականին քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել գիտնականներ Թոմաս Լինդելը՝ Շվեդիայից, Փոլ Մոնդրիխը՝ ԱՄՆ-ից, և թուրքական ծագմամբ ամերիկացի Ազիզ Սանքարը՝ վնասված ԴՆԹ-ի վերականգնման գործընթացների հետազոտության համար։ Այդ մասին ասված է Նոբելյան հանձնաժողովի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, գրում է korrespondent.net-ը։
Վերականգնումը՝ ռեպարացիան, բջիջների հատուկ գործառույթ է, որն ունակ է ուղղել քիմիական վնասվածքները և ֆիզիկական կամ քիմիական ազդեցությունների հետևանքով վնասված ԴՆԹ-ի մոլեկուլներում վնասվածքները։
Անցած տարի քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակը հանձնվել է Էրիկ Բետցիգին, Շտեֆան Հելին և Էրիկ Մերներին՝ գերֆլուորեսցենտիկ մանրադիտակի մշակման համար: Այս մեթոդով կարելի է ուսումնասիրել կենսաբանական մոլեկուլների կառուցվածքը, ինչը կարևոր է նոր դեղամիջոցների ստեղծման առումով։