Կարևոր իրադարձություններ

Մովսիսյանը կարող է մասնակցել «Լոկոմոտիվ»-ի դեմ հանդիպմանը

16 Հոկտեմբեր, 2015 20:41
Մովսիսյանը կարող է մասնակցել «Լոկոմոտիվ»-ի դեմ հանդիպմանը

Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվողներ Կվինսի Պրոմեսը և Յուրա Մովսիսյանը պատրաստ են մասնակցել Ռուսաստանի առաջնության առաջիկա տուրի՝ «Լոկոմոտիվ»-ի դեմ հանդիպմանը, տեղեկացնում է Советский Спорт-ը:

«Մովսիսյանը մարզվում է ընդհանուր խմբում: Այո, և՛ Մովսիսյանի, և՛ Պրոմեսի մոտ փոքր վնասվածք կար, սակայն նրանք մարզվել են առանց սահմանափակումների:

Մովսիսյանը պատրաստ է հարյուր տոկոսով: Ինչ վերաբերում է Զե Լուիշին, ապա նա շարք կվերադառնա հոկտեմբերի 22-ից հետո»,- հայտարարել է «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը:

 

Լրահոս

Դիտել ավելին