Կարևոր իրադարձություններ

ԱԺ պատգամավորների գործուղումները

16 Հոկտեմբեր, 2015 15:09
ԱԺ պատգամավորների գործուղումները

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) իրավական, պաշտպանության եւ անվտանգության, վերահսկիչ-բյուջետային, պետական շինարարության եւ տեղական ինքնակառավարման փորձի ուսումնասիրման, մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված Միջազգային համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2015 թ. հոկտեմբերի 14-18-ը Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանը (հոկտեմբերի 14-16-ը), Գագիկ Մելիքյանը (հոկտեմբերի 14-16-ը) եւ Տիգրան Ուրիխանյանը (հոկտեմբերի 14-16-ը):

 

Լրահոս

Դիտել ավելին