Կարևոր իրադարձություններ

Disneyland-ի մուտքի տոմսի գինը կախված կլինի հերթից

15 Հոկտեմբեր, 2015 20:05
Disneyland-ի մուտքի տոմսի գինը կախված կլինի հերթից

Disney ընկերությունը հայտարարել է թեմատիկ պարկեր մուտքի տոմսերի արժեքի առաջիկա փոփոխությունների մասին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Գումարը, որն այցելուները կծախսեն կամ կխնայեն Disney-պարկ մտնելիս, լիովին կախված կլինի պարկի դրամարկղի մոտ հերթի երկարությունից:

Միայն անցած տարի Disney-պարկեր այցելել է ավելի քան 134 մլն մարդ, ուստի նոր գնային քաղաքականությունը, հիմնված «ըստ պահանջի» սկզբունքի վրա, մեծ անականկալ չէր:

Այսուհետ Signature Plus տարեկան աբոնեմենտը, որն իրավունք է տալիս պարկ այցելել տարվա ցանկացած օր, կարժենա 920,74 եվրո: Նույն աբոնեմենտը 15 փակ ամսաթվերով ձեռք բերելու դեպքում գինը զգալիորեն կնվազի:

Deluxe սահմանափակ թվով այցելություններով աբոնեմենտը, որը ավելի շատ փակ ամսաթվեր է ներառում այն շրջանում, երբ ավելի շատ զբոսաշրջիկներ են այցելում, այսուհետ կարժենա 525,78 եվրո:

 

Լրահոս

Դիտել ավելին