Դևիդ և Վիկտորիա Բեքհեմները որոշել են 5.6 մլն դոլար արժողությամբ տուն գնել։
Առանձնատունը գտնվում է Գլոսթերշիր կոմսությունում։ Տանը կա 6 ննջասենյակ, այնպես որ տեղը կբավականացնի բոլոր 4 երեխաներին՝ Բրուկլինին, Ռոմեոյին, Կրուզին ու Հարփերին։ Տան մակերեսը 89 հազար քառակուսի մետր է։
Չնայած աստղային ընտանիքը շատ ժամանակ է անցկացնում Լոս Անջելեսում, նրանք տուն ունեն նաև Լոնդոնի կենտրոնում։ Ինչպես երևում է՝ անշարժ գույքը Բեքհեմների համար երբեք շատ չէ։