Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481
    485

  • EUR

    563
    571

  • RUB

    8,05
    8,3

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Արտգործնախարարության մարտահրավերներն ու արտգործնախարարի էկզոտիկ արկածները

14 Հոկտեմբեր, 2015 13:44
Հեղինակ՝ Կոնստանտին Տեր-Նակալյան
Արտգործնախարարության մարտահրավերներն ու արտգործնախարարի էկզոտիկ արկածները

Նորագույն պատմությունում, հզոր պետություններն ի թիվս այլ բաների, առանձնացել են հզոր դիվանագետներով, որոնք երբեմն կարողացել են խոսքի ուժով հասնել այնպիսի արդյունքների, ինչպիսին չէին հասնի նույնիսկ զենքի ուժով։ Տոլեյրան, Ռիբենտրոպ, Մոլոտով, Օլբրայթ, Լավրով և այլն։

Իսկ ի՞նչ ունի Հայաստանը։ Էդուրարդ Նալբանդյան․․․

Ոմանք ասում են, որ խնդիրը անձի մեջ չէ, պարզապես Նալբանդյանը չի կարող իրան ու իրան ինչ որ բաներ անել, ինչ իրան ասում են, այն էլ անում են։ Բերեք ես չհամաձայնվեմ Ձեր հետ։ Ես չեմ կարծում, որ վերևների միջամտություն է պետք, որպեսզի Նալբանդյանն ու իր կառույցը ադեկվատորեն ու արագ արձագանքեն շարքային իրավիճակների։

Օրինակ, մի երկու շաբաթ է, ինչ Ադրբեջանը կիրառում է հրետանային լուրջ մջոցներ, ընդհուպ մինչև 107մմ-ոց համազարկային կրակի համակարգեր և 122մմ-ոց հաուբիցներ։ Այս մասին լսել ենք ՊՆ-ից, որը փառք աստծո հասկանում է, որ ամեն օր ինչ որ սվոդկաներ պետք ա տա, որ տարակուսանք և ինֆորամցիոն քաղց չլինի։ Իսկ քանի՞ հայտարարություն է արել ԱԳՆ-ը այս առնչությամբ։ Առհասարակ, մենք տարուց ավել է, ինչ գտնվում ենք սահմանային լարվածության որակապես նոր փուլում․ քանի՞ պաշտոնական հայտարարություն, բողոքի նոտա, արդյունավետ դիվանագիտական քայլեր է արել ԱԳՆ-ը․․․ Դե դուք հասկացաք․․․

Իսկ փոխարենն ի՞նչ է արվում։ Արդեն մի տեսակ մեմ է դարձել․ որքան ավելի սուր են ԱԳՆ-ի դեմ ծառացած մարտահրավերները, որքան ավելի շատ է հանրությունը սպասում ինչ որ նորության, մեկնաբանության կամ քայլի ԱԳՆ-ից, այնքան ավելի մեծ է հավանակնությունը, որ պարզվելու է, որ Նալբանդյանը հերթական Վանուատուների հետ ինչ որ մեգասենսացիոն և արքի-կարևոր համաձայնության է եկել։ Ու զավեշտն այն է, որ այդպես էլ ստացվում է․․․

Դիվերսիոն-հետախուզական ջոկատներ են գրոհում․․․ ԱԳՆ-ը Վանուատույի հետ համագործակցության հարցեր է պարզում։

Ականանետներ ու այլ հրետանային միջոցներ են կիրառում զինվորների ու խաղաղ բնակավայրերի վրա․․․ ԱԳՆ-ը դիվանագիտակկան հարաբերություններ է հաստատում Կոնգոյի հետ ու մշակութային հարաբերություններ զարգացնում Մադագասկարի հետ․․․

Խախտվել են զինադադարի բոլոր հնարավոր ու անհնար պայմանները ու պետք է արդեն աշխարհի բոլոր ատյաններով Հայաստանը հարայ-հուրույ անի․․․ իսկ Նալբանդյանը ինչ որ նեղացած բան է ասում համանախագահներին ու կենտրոնանում է Մոզամբիկի, թե որ ֆրանկոֆոն պետության հերթական նեգռի հետ՝ ինչ որ ֆոտոսեսիաներ անելու վրա։

Ու խնդալուն այն է, որ մի պաթոսով են այս ամենը մատուցում, մի պաթոսո՜վ։ Տպավորություն է, որ ԱԳՆ-ը Մադագասկար մուլտֆիլմի լեմուրների արքայությունն է, իսկ Նալբանդյանը՝ Ջուլիանը։

Այսպես աշխատող ԱԳՆ-ից ոչ միայն օգուտ չկա, այլ պարզապես հարկատուների միջոցների անիմաստ ծախս է։ Խելքի եկեք պարոնայք, գոնե աշխատելու պատրանք ստեղծեք, էդ Մոզամբիկներին էլ հանգիստ թողեք, զզվացրիք արդեն։

 

Կոնստանտին Տեր-Նակալյան, ֆեյսբուք

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին