Կարևոր իրադարձություններ

ԻՊ խմբավորման մեծ թվով ահաբեկիչներ հեռանում են դեպի թուրքական սահման

12 Հոկտեմբեր, 2015 18:44
ԻՊ  խմբավորման մեծ թվով ահաբեկիչներ հեռանում են դեպի թուրքական սահման

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է սիրիացի զինվորականների ներկայացուցիչ Ալի Մայհուբը:

«Գործողությունների սկզբից մեր զինված ուժերի ունեցած հաջողությունները, օդից, նաեւ հրետանային միջոցներով զինված ահաբեկիչների կառավարման համակարգերի եւ հրամանատարության վրա կենտրոնացված հարվածները խարխլում են նրանց ոգին: Նրանցից շատերը հեռանում են թուրքական սահմանի մոտ»,- ասել է նա:

Ռուսաստանյան պաշտպանական գերատեսչությունն էլ գործակալությանը հայտնել է, որ ԻՊ-ի մարտիկները փորձում են վառելիքն ու նյութատեխնիկական ունեցվածքը տարհանել Ռաքքայի նահանգից:

«ԻՊ-ի ահաբեկիչները վերջին օրերին փորձեր են ձեռնարկում Ռաքքայի նահանգից Սիրիայի բանակի հետ շփման գիծ ուղարկել ռազմամթերք եւ սպառազինություն», - լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Վերջին օրերին ահաբեկիչները սիրիական զինված ուժերի հետ շփման գիծ ռազմամթերք, սպառազինություն, զինամթերք, վառելիք եւ նյութատեխնիկական ունեցվածքը փոխադրելու հուսահատ փորձեր են կատարում» - նշել է ռուս գեներալը:

Նրա խոսքով` Սիրիայի բանակի հետ շփման գծում ԻՊ ահաբեկիչների զենքի, ռազմամթերքի եւ վառելիքի զգալի մասը ոչնչացվել է ՌԴ օդուժի կետային հարվածների արդյունքում:

 

Լրահոս

Դիտել ավելին