Կարևոր իրադարձություններ

Բազմասեր Առաքելյանը հերքում է՝ ծեծկռտուք չի եղել (տեսանյութ)

28 Փետրվար, 2017 14:02
Բազմասեր Առաքելյանը հերքում է՝ ծեծկռտուք չի եղել (տեսանյութ)

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ռեյտիգային ցուցակով առաջադրված Բազմասեր Առաքելյանն այսօր՝ փետրվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր կողմնակիցների մասնակցությամբ ծեծի վերաբերյալ լուրերին։  

Նա  հորդորեց առաջնորդվել իր ֆեյսբուքյան գրառումով, որով, ինչպես նա նշեց, պարզաբանում է միջադեպի հետ կապված լուրերը․ «Ես սադրանքների չեմ տրվում, ֆեյսբուքյան գրառում պարզաբանում է»,- ասաց նա։

Առաքելյանը նշեց․ «Եթե շատ եք հետաքրքված սպասեք առաջիկա 1-2 օրվում ամեն ինչ կիմանանք։ Ոչ մի միջադեպ չի եղել... Ծեծկռտուք, քաշքշուք նման բաներ արել եմ 15 տարի առաջ, երբ մարզիկ էի, երբ ռինգի մեջ եմ եղել»։

Պատգամավորը հավելեց, որ  ամեն ինչ անելու է, որպեսզի այն ընտրատարածքում, որտեղ ինքն առաջադրվել է, անցնեն «ժողովրդավար, անբիծ» ընտրություններ։

Հիշեցնենք, որ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական և քաղաքական հաղորդումների տնօրեն, դաշնակցական Գեղամ Մանուկյանը հայտարարել էր, թե Բազմասեր Առաքելյանը Փարպի գյուղում՝ իր տանը, կողմնակիցների հետ ծեծի է ենթարկել համագյուղացիներից մեկին, որը մտադիր է եղել քվեարկել Դաշնակցության օգտին։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Լրահոս

Դիտել ավելին