Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    485,5

  • EUR

    565,5
    573,5

  • RUB

    8,01
    8,26

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

28-ամյա երիտասարդի ինքնասպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. նա նետվել էր պատուհանից

12 Հոկտեմբեր, 2015 14:44
28-ամյա երիտասարդի ինքնասպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. նա նետվել էր պատուհանից

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` 28-ամյա Ա.Աբրահամյանի մահվան դեպքի առթիվ:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ հոկտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 38 շենքի բակում տղամարդու դիակ կա:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը եւ պարզել, որ մահացածը Երեւան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 38 շենքի բնակիչ, 28-ամյա Ա.Աբրահամյանն է։

Նախնական տվյալներով՝ վերջինս հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, բնակարանի խոհանոցի պատուհանից ցած նետվելու միջոցով ինքնասպան է եղել:

Դեպքի առթիվ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ երիտասարդի մահվան հանգամանքները, շարժառիթը պարզելու, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին