47-ամյա Վալերիան շարունակում է հիացնել իր սպորտային կազմվածքով: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Սոչիում տեղի ունեցող «Նոր ալիք-2015» փառատոնի փորձերից մեկի ժամանակ երգչուհին որոշել է հանգստանալ և ոտքն այնքան է բարձրացրել, որ կարողացել է դնել ամուսնու ուսին:
Եթե Վալերիայի կողակիցը սովոր է նման երևույթների, ապա մյուսներն ապշած նայել են Վալերիային: Երգչուհին, ի պատասխան ներկա գտնվողների զարմանքին, հայտնել է, որ դրանում ոչ մի բարդ բան չկա:
«Եթե օրական մեկ ժամ զբաղվեն սպորտով, կարող են նման արդյունքի հասնել»«- նշել է Վալերիան:
Երգչուհին նաև յոգայով է զբաղվում: