ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան Անկարայում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ հայտարարություն է տարածել եւ կոչ արել դադարեցնել բռնության կիրառումը քուրդ անջատողականների նկատմամբ:
Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը, Կաներվան խստորեն դատապարտել է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը, ինչի հետեւանքով զոհվել են Թուրքիայի բազմաթիվ անմեղ քաղաքացիներ: Նա կոչ է արել իշխանություններին շուտափույթ հետաքննություն իրականացնել կատարվածի մեղավորներին պարզելու համար: