Կարևոր իրադարձություններ

Շակիրան ցուցադրել է իր փոփոխված կազմվածքը

10 Հոկտեմբեր, 2015 18:26
Շակիրան ցուցադրել է իր փոփոխված կազմվածքը

Հայտնի կոլումբիացի երգչուհի Շակիրան տղայի ծննդից ութ ամիս անց վերականգնել է իր կազմվածքը։

38-ամյա երգչուհին Կատալոնիայում նկարահանումների ընթացքում ցուցադրել է փոփոխված կազմվածքը։ Շակիրայի հագին միայն բիկինի է եղել եւ թափանցիկ կիսաշրջազգեստ, այնպես որ, բոլորը կարողացել են ուսումնասիրել նրա սլացիկ մարմինը եւ իդեալականորեն ձգված փորը, ինչը կանոնավոր մարզումների արդյունք է։

«Ես արդեն մի քանի տարի մարզվում եմ իմ մարզչի՝ Աննայի հետ։ Մենք ծանոթացանք, երբ ես թողարկեցի She Wolf ալբոմը։ Նա բոլորին այնքան ջանասիրաբար եւ այնքան կրքոտ է օգնում ինքնակատարելագործվել։ Մարդկանց մեծամասնությունը չգիտի, որ երեխայի ծննդին նախորդող եւ հաջորդող մարզումները պիտի տարբերվեն իրարից։ Եվ պետք է ավելի շատ աշխատել տարբեր մկանների վրա՝ ոչ այնպես, ինչպես սովորական մարզման ընթացքում։ Մարզիչները խորհուրդ են տալիս չանել որեւէ բան, եթե դա ցավեցնում է։ Իրականում անհրաժեշտ է լրիվ այլ ծրագիր մշակել », – US Weekly տաբլոիդին հայտնել է երգչուհին։

 

Լրահոս

Դիտել ավելին