Այս տարի ապրիլ ամսին դերասանուհի Նաիրա Մովսիսյանն ու Վան Հակոբյանը հանրությանը զարմացրեցին իրենց անակնկալ պսակադրությամբ: Այդ օրերին համացանցը ողողված էր նորապսակ զույգի լուսանկարներով և նրանց ամուսնության մասին տարատեսակ մեկնաբանություններով:
Նաիրայի հղի լինելու մասին շշուկները նոր էին տարածվում, երբ հայտնի դարձավ, որ զույգն ամուսնալուծվում է: Արդեն օգոստոս ամսին Նաիրան պաշտոնապես հաստատեց ամուսնալուծության մասին լուրերը` չցանկանալով մեկնաբանել դրանք:
Այս և այլ հարցերի շուրջ զրուցելու նպատակով shabat.am-ը կապ հաստատեց Վան Հակոբյանի հետ, ով մեծ դժվարությամբ և բացառության կարգով համաձայնեց հարցազրույց տալ:
-Նաիրայի հետ ամուսնությունդ մեծ աղմուկ բարձրացրեց: Նույնքան աղմկալի էր նաև ամուսնալուծությունդ: Ո՞րն էր բաժանման հիմնական պատճառը.
-Պատճառ որպես այդպիսին չկար, չկար մի հարց, որի համար մենք բաժանվեցինք:Երկուսս էլ հասուն, սթափ, խելացի մարդիկ ենք և հասկացանք, որ չափից շատ ենք շտապել, մենք շատ տարբեր ենք: Բայց նշեմ, որ չենք բաժանվել որպես թշնամիներ: Ուղղակի հասկացանք, որ շտապել ենք:
Ինչ որ տեղ, իհարկե, մեղավորը ես եմ, քանի որ շուտ ամուսնանալու առաջարկը ես եմ արել: Այդ պատճառով ամուսնալուծության մեղավորությունը, կարելի է ասել, իմն է:
-Իսկ Նաիրայի հետ այս պահին ի՞նչ հարաբերություններ ունես.
-Ժամանակի առումով հաճախ չենք կարողանում շփվել, բայց թշնամիներ չենք: Մեր միջև կռիվ-դավ չի եղել, շատ նորմալ, հասկանալով բաժանվել ենք: Նաիրան շատ լավ մարդ է, շատ լավ մայր կլինի, ուղղակի մենք իրար համար չենք և վերջ:
-Քո և Նաիրայի հարսանիքին ընտանիքիդ անդամները ներկա չէին: Խոսակցություններ եղան, որ ամուսնալուծվել եք հենց ընտանիքիդ պատճառով: Դու ինչպե՞ս կմեկնաբանես այս շշուկները.
-Մի բան կարող եմ ասել` միանշանակ բացառում եմ այդ տարբերակը:
-Վան, շուտով հայրիկ ես դառնալու: Նաիրայի հետ քննարկո՞ւմ եք երեխայի ծնվելու հետ կապված հարցերը, ապագան...
-Այլ տարբերակ չի կարող լինել, ես միանշանակ ճանաչելու եմ հայրությունս, ավելին` ամեն ինչով իմ երեխայի համար լինելու եմ իդեալական հայր, այլ տարբերակ ուղղակի լինել չի կարող: Այն ինչ եղել է իմ և Նաիրայի միջև եղել է սիրով և իմ երեխան առանց հայր չի կարող մեծանալ:
-Ձեր ամուսնալուծությունից հետո շշուկներ եղան, որ սիրավեպ է սկսվել քո և դերասանուհի Աննա Մանուչարյանի միջև: Վերջերս էլ համացանցում տարածվեց հոլովակ, որում Աննան հրաժարվեց մեկնաբանել այս տեղեկությունը: Դու ինչպես կմեկնաբանե՞ս.
-Առհասարակ իմ ու Աննայի ընկերության մասին խոսք անգամ չի եղել: Մենք ծանոթ ենք արդեն մեկ տարի, միասին մասնակցել ենք նկարահանումների և մեր շփումը եղել է զուտ ընկերական, ուրիշ ոչ մի բան: Աննան ունի իր անձնական կյանքը, ես` իմ, ու մեր շփման մեջ անձնական երանգ անգամ չի եղել: Մեզ համար էլ էր շատ հետաքրքիր: Նա լրիվ ուրիշ տեսակի մարդ է, իսկ ես` ուրիշ: Մենք շատ ջերմ շփման մեջ ենք եղել, ուղղակի որպես ընկերներ:
Նաև կցանկանայի նշել, որ իմ և Աննայի համատեղ լուսանկարը չի եղել սոցիալական կայքի իմ գլխավոր լուսանկարը, ինչպես ասվում է հոլովակում և չէի պատկերացնի, որ այդ լուսանկարն այդքան «ջուր կծեծի»:
-Իսկ անձնականում Նաիրայից հետո ինչ-որ փոփոխություններ կա՞ն.
-Առհասարակ, երբեք իմ անձնականից ոչ մի տեղ էլ չեմ խոսալու, այս վիճակն էլ ինձ հաճելի չէ: Ինձ հունից հանում է մարդկանց կարծիքները, որ ես փորձում եմ PR անել ինձ, որ փորձում եմ ինքնահաստատվել, կայանալ: Բացարձակ չկա նման բան, փառք Աստծո նման տարիքից դուրս եմ եկել 17-ից հետո: