Կարևոր իրադարձություններ

Պետությունը փոխհատուցում է թշնամու պատճառած վնասները

09 Հոկտեմբեր, 2015 21:38
Պետությունը փոխհատուցում է թշնամու պատճառած վնասները

Էրիկ Միլլեր Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Միայն սեպտեմբեր ամսին ադրբեջանկան ագրեսիայի արդյունքում վնասներ են եղել Տավուշի 17 համայնքներում: Հրետակոծության հետևանքով տուժել է 586 տնտեսություն: Սրանք պաշտոնական տվյալներ են: Վնասների ուսումնասիրման համար ավելի վաղ ստեղծվել էր մասնագիտական փորձագիտական հանձնաժողով: Հաշվարկները արդեն ավարտվել են: Պարզում է՝ ադրբեջանցիների գործողություններ արդյունքում վնասվել է անշարժ ու շարժական գույք, խոշոր եղջերավոր կենդանիներ: Սովորության համաձայն՝ ադրբեջանցիների կրակել են մշակույթի տների, դպրոցների ու մանկապարտեզների ուղղությամբ: Օրերս նշվեց, որ վնասների վերաբերյալ տվյալները Տավուշի մարզպետարանը ներկայացրել է ՀՀ կառավարություն:

Կառավարության երեկվա նիստի ընթացքում որոշում է կայացվել գումար հատկացնել Տավուշի մարզպետարանի՝ սահմանամերձ մի շարք համայնքներում սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունների արդյունքում տուժած բնակիչների վնասների փոխհատուցման նպատակով: Նշենք, որ կառավարության պահուստային ֆոդնից Տավուշի մարզպետարանին կհատկացվի ավելի քան 66 մլն դրամ: Կառավարության նիստի ընթացքում վարչապետը հորդորել է ուշադրությամբ հետևել որոշման կատարմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին