Վարվիքշիրից մենապարուհի Քիթեն Ֆոն Մյուն այնքան է սիրում 1940-ականների ժամանակաշրջանը, որ իր ամբողջ կյանքը ձևավորել է դրա շուրջ, հայտնում է odditycentral.com-ը: Իր ամուսնու` Ռետրո ոճի սիրահար Ռիչարդի հետ միասին, նա հազարավոր ֆունտեր է ծախսել իրենց տունը 30-ականների և 40-ականների ոճով կահավորելու համար: Քիթենը հնաոճ կահույքը ժառանգել է իր տատից ու պապից, ինչին ավելացրել է սեփական գնումները:
Նրա զգեստապահարանը լցված է հարյուրավոր հնաոճ հագուստներով ու ձեռնոցներով, ռետրո կոշիկներով, գլխարկներով և այլ աքսեսուարներով:
«Ես երբեք չեմ երազել գնալ թատրոն ժամանակակից ջինսով»,- ասում է Քիթենը: