Հանրահայտ երգչուհի Ռիհաննան Լոս Անջելեսի պատկերասրահում ներկայացրել է իր նոր ձայնասկավառակի կազմը:
Ինչպես գրում է Billboard-ը, ձայնասկավառակը, որը թվով ութերորդն է դառնալու երգչուհու դիսկոգրաֆիայում, կոչվելու է Anti:
Այս պահին համացանցում հասանելի են ձայնասկավառակի կազմի պատկերով լուսանկարներ: Հեղինակը Ռոյ Նաչումն է , որը ձեւավորել էր Ռիհաննայի վերջին բոլոր սինգլները:
«Սա իմ ունեցած բոլոր կազմերից ամենասիրելին է»,- հայտարարել է երգչուհին շնորհանդեսի ժամանակ: