Կարևոր իրադարձություններ

Հայաստանում բեռնափոխադրումների ծավալն աճել է

09 Հոկտեմբեր, 2015 18:45
Հայաստանում բեռնափոխադրումների ծավալն աճել է

Այս տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում բեռնափոխադրումների 2.5 տոկոս աճը` մինչև 6 մլն 466.1 հազար տոննա, պայմանավորվել է ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալի 18.7 տոկոս մեծացմամբ (3 մլն 877,1 հազար տոննա): Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` հիմնվելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների վրա:

Ավտոմոբիլային բեռնափոխադրումների ընդհանուր ծավալում արտահանումը կազմել է 201.1 հազար տոննա (աճը 2014թ. առաջին ութ ամիսների նկատմամբ` 20.9 տոկոս), ներկրումը` 749.3 հազար տոննա (աճը` 26.2 տոկոս), իսկ ներհանրապետական բեռնափոխադրումները` 2 մլն 926.7 հազար տոննա (աճը` 16.8 տոկոս):

Երկաթուղային տրանսպորտով փոխադրվել է 1 մլն 582.9 տոննա բեռ. նվազումը կազմել է 20.5 տոկոս: Տրանսպորտի այս տեսակով արտահանումը նվազել է 15.6 տոկոսով` մինչև 202.8 հազար տոննա, ներկրումը` 18 տոկոսով` մինչև 675.5 հազար տոննա, իսկ ներհանրապետական փոխադրումները նվազել են 23.7 տոկոսով և կազմել 764.6 հազար տոննա:

Օդային բեռնափոխադրումերի ծավալը և նվազումը 2014թ. հունվար-օգոստոսի նկատմամբ կազմել են, համապատասխանաբար, 5.8 հազար տոննա և 19.4 տոկոս, այդ թվում` արտահանման պարագայում` 3.6 հազար տոննա և 23.4 տոկոս, ներկրման պարագայում`2.2 հազար տոննա և 12 տոկոս:

Մայրուղային խողովակաշարային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը 2015թ. հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4.2 տոկոսով` մինչև 980.3 հազար տոննա:

 

Լրահոս

Դիտել ավելին