Կարևոր իրադարձություններ

ՊԲ զինծառայողները հրետանային մենամարտում ոչնչացրել են հակառակորդի հրետանային հաշվարկը

09 Հոկտեմբեր, 2015 17:46
ՊԲ զինծառայողները հրետանային մենամարտում ոչնչացրել են հակառակորդի հրետանային հաշվարկը

razm.info-ն գրում է. Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնեց, որ հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում ընթացել են մարտեր, ինչի հետևանքով «ադրբեջանական բանակն ունի 3 սպանված»։ Հրապարակվել էին նաև նրանց անունները, որոնց թվում և ժամկետային զինծառայող Մուսթաֆազադե Զյոհրաբ Նամիգ օղլուն (Mustafazadə Zöhrab Namiq oğlu)։ «Այլ մանրամասներ զինծառայողների սպանվելու հանգամանքների մասին Ադրբեջանի ՊՆ-ն չէր ներկայացրել»։ Սեպտեմբերի 30-ին, սակայն, ադրբեջանական ընդդիմադիր «Յենի Մուսավաթ» թերթի կայքը հրապարակեց հարցազրույց սպանված զինծառայող Զյոհրաբ Մուսթաֆազադեի մոր հետ, ով իր խոսքում որոշ մանրամասներ է ներկայացրել որդու զոհվելու վերաբերյալ։ Հրապարակումից պարզվել է նաև, որ դեպքը եղել է Ֆիզուլու շրջանի Ալախանլը գյուղի մոտակայքում։ Զոհվածի մոր պատմածը նաև նոր հարցեր է առաջացնում, ուստի ուղիղ կմեջբերենք նրա խոսքերը։ «Զյոհրաբը հրետանավոր էր։ Ծառայակիցները պատմել են, որ թշնամու դեմ ընթացող ծանր մարտերի ժամանակ հրետանավորների արանքում արկ է ընկել։ Բեկորներից մեկը դիպել է Զյոհրաբի ճակատին, մյուսը՝ ուղիղ սրտին։ Զինվորներից մեկը ծանր վիրավորվել է, մյուս երեքը տեղում մահացել են»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին