Կարևոր իրադարձություններ

Ընտրողների թիվը կտրուկ աճել է. իշխանությունների հույսը կրկին ընտրակեղծիքներն են. «Ժողովուրդ»

31 Հոկտեմբեր, 2015 08:10
Ընտրողների թիվը կտրուկ աճել է. իշխանությունների հույսը կրկին ընտրակեղծիքներն են. «Ժողովուրդ»

Երեկ հրապարակված պաշտոնական վիճակագրության տվյալների համաձայն՝ Հայաստանի մշտական բնակչության, ասել է թե՝ ՀՀ քաղաքացիների թիվը հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում է 3 մլն 4 հազար մարդ: Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ այդ ցուցանիշը 3 մլն 5 հազար 500 էր: Այսինքն՝ երեք ամսում ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 1500-ով: Հիշեցնենք, որ մշտական բնակչությունն իր մեջ ներառում է նաեւ Հայաստանից արտագաղթած եւ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին: 

Մյուս կողմից՝ պաշտոնական վիճակագրությունը փաստում է նաեւ, որ հացի արտադրությունն անցած ինն ամիսներին նվազել է 2 տոկոսով, ինչը եւս Հայաստանի բնակչության նվազման արդյունք է: Պաշտոնական մեկ այլ` երկրից մեկնած եւ ժամանած անձանց վերաբերյալ տվյալներից էլ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս տարվա 9 ամիսների ընթացքում Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել 103 հազար ՀՀ քաղաքացի: Տարեվերջին լավագույն դեպքում այս մարդկանց կեսը կվերադառնա Հայաստան, նրանք սեզոնային արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիներն են: Իսկ մնացած ավելի քան 50 հազարը հանրապետությունից արտագաղթած քաղաքացիների թիվն է:

Վերը բերված թվերը այս օրերին առավել քան կարեւոր են, քանի որ ոստիկանության կողմից կառավարությանը ներկայացրած տվյալների համաձայն՝ Հայաստանի ընտրողների ցուցակում ընդգրկված է 2 մլն 548 հազար անուն: Նկատենք, որ երկու տարվա ընթացքում այս թիվն աճել է մոտ 21 հազարով: Սա այն դեպքում, որ նույնիսկ պաշտոնական տվյալներով Հայաստանի բնակչության թիվն անդադար նվազում է: Այսինքն՝ ՀՀ իշխանությունները կրկին անգամ ակնարկում են, որ իրենց միակ հույսն ու հավատը ընտրակեղծիքներն են, որոնց միջոցով իրենք գոյություն չունեցող ընտրողների քվեներ նկարելով՝ կստանան ցանկալի արդյունքը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին