«Փաստինֆո»-ն գրում է.
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դարձյալ հետաձգվեց քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի դատաքննությունը:
Հետաձգման հերթական պատճառը մեղադրող դատախազի գրությունն էր, որի համաձայն՝ «աշխատանքային ծանրաբերռնվածության պատճառով» ինքը չի կարող մասնակցել դատական նիստին:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 16-ին:
Հիշեցնենք՝ դատական նախորդ նիստն էլ հետաձգվել էր դատավորի` վերապատրաստման դասըթացներին մասնակցելու պատճառով:
«Փաստինֆո»-ի հարցին, թե միտում չի՞ տեսնում արդյոք դատական նիստը ձգձգելու մեջ, ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտրոր Սարդարյանը պատասխանեց. «Իհարկե, տեսնում եմ, բայց դա հիմք չէ, որ ես հայտարարություն անեմ: Ուղղակի, իրոք, շատ է ձգձգվում, մարդիկ դժգոհում են»:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է սպանել Արթուր Սաֆարյանին, իսկ կատարելուց հետո սպանել է նաև նրան ու դին նետել Քանաքեռավանի կոյուղու դիտահորը: Չնայած որոնողական երկարատև աշխատանքներին Մովսես Ներսիսյանի դին իրավապահներն այդպես էլ չեն հայտնաբերել:
Ավելին՝ այստեղ