Կարևոր իրադարձություններ

Պալատական «քսմսվող» մտավորականը հասավ առաջին տիկնոջ ծնկներին. «Իրատես de facto»

09 Հոկտեմբեր, 2015 08:19
Պալատական «քսմսվող» մտավորականը հասավ առաջին տիկնոջ ծնկներին. «Իրատես de facto»

«Պալատական» մտավորականների պակաս այսօր մենք չունենք, որոնք հարմար առիթը բաց չեն թողնում այս կամ այն պաշտոնյային հաճոյանալու համար: Սա ցցուն երեւում է իշխանության կամ որոշ մեծահարուստների կազմակերպած միջոցառումների ժամանակ, որոնց «ընտրյալ» մտավորականները ներկա են լինում: Տհաճ է անգամ տեսնել, թե ինչպես են վերջիններս պաշտոնյային մոտենում զուտ անձնական այս կամ այն խնդիրը լուծելու ակնկալիքով:

Իհարկե, այս մասնավոր զրույցներում երբեք ու երբեք չես լսի երկրի խնդիրներին առնչվող ազգի գաղափարական հատվածի մտահոգությունը:
Վերջերս ականատես եղա հերթական տհաճ դրվագին: Նախագահն իր տիկնոջ հետ միջոցառման էր մասնակցում, ներկա էին հիշյալ մտավորականներից մի քանիսը, որոնցից մեկը, ում օրումեջ եթերում եւ մամուլի էջերում ենք տեսնում, պատը «ջեղքեց» ու «քսմսվելով» մոտեցավ առաջին տիկնոջը: Կորացավ, հասնելով համարյա տիկնոջ ծնկներին, շշուկով ինչ-որ բան ասաց: Զգացվում էր, որ տիկին Ռիտային հաճելի չէր լսել նրան: Երբ խոսքն ավարտեց, առաջին տիկինը շատ չոր տոնով ասաց. «Երբ ինձ հարմար լինի, այ այսքան ժամանակ ունենամ (ձեռքի շարժումով «չափ» արեց) այն ժամանակ էլ կզբաղվեմ: Ճիշտը դա է»: Վերջին նախադասությամբ Ռիտա Սարգսյանը ցանկացած «մտավորականին» հասկացնել, որ անձնական խնդիրներով իրեն չանհանգստացնի:

Ինչպես ստվերի նման ամբոխը ճեղքելով մոտեցել էր առաջին տիկնոջը, նույնկերպ էլ անհետացավ հայ «դասական» մտավորականը, ով եթերից մեզ անընդհատ «ճիշտ» ապրելու բանաձեւ է «սովորեցնում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին