Դարչինը ամենատարածված համեմունքներից է: Արևմտյան երկրներում այն օգտագործում են հիմնականում թխվածքների և ըմպելիքների հետ, ասիական երկրներում հանդիսանում է աղի բաղադրատոմսերի մաս, հայտնում է allwomen.net.ua-ը:
Դարչինի բուժիչ հատկությունները կապված են նրա մեջ պարունակվող եթերային յուղի հետ: Այն կարելի է օգտագործել որպես հակաօքսիդիչ, իսկ նրա հոտը խթանում է ուղեղի աշխատանքը:
Հետազոտողները պարզել են, որ նույնիսկ դարչինի քիչ քանակությունը կարող է արյան մեջ կարգավորել խոլեստերինի և շաքարի մակարդակը, ինչպես նաև թեթևացնել արտրիտը: