Time ամսագրի վարկածով՝ 18-ամյա Քայլի և 19-ամյա Քենդալ Ջեններները երկրորդ տարին անընդմեջ գլխավորում են ամենաազդեցիկ դեռահասների վարկանիշը: Ինչպես 2014-ին՝ Քայլին մնում է, ամսագրի խոսքերով՝ «աշխարհում ամենահայտնի դեռահասը՝ Facebook, Twitter, Instagram սոցցանցում և իր սեփական բջջային հավելվածում 60 մլն երկրպագուի լսարանով»:
Հիշեցնենք, որ Քայլին և Քենդալը վարում են լայֆսթայլ-կայքեր, որոնք ունեն բջջային տարբերակ: Քույրերը նաև Kendall & Kylie հագուստի սեփական հավաքածուի դիզայներներն են և նկարահանվում են գովազդներում: