Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն պետք է տոն տա համաշխարհային մասշտաբով առաջատար թվային տեխնոլոգիաների զարգացմանը

28 Հոկտեմբեր, 2015 11:50
ԵՄ-ն պետք է տոն տա համաշխարհային մասշտաբով առաջատար թվային տեխնոլոգիաների զարգացմանը

ԵՄ-ն պետք է տոն տա համաշխարհային մասշտաբով առաջատար թվային տեխնոլոգիաների զարգացմանը: Հոկտեմբերի 27-ին այսպիսի կարծիք են հայտնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Փարիզում բանակցությունների արդյունքներով: Երկու ղեկավարները նշել են, որ իրենց երկրները մտադիր են սերտորեն համագործակցել այդ ոլորտում՝ հայտնում է TASS-ը:

«Մենք ցանկանում ենք լինել այնպիսի մայրցամաք, որը թվային ոլորտում կարող է լավագույնը լինել աշխարհում: Իհարկե, մրցակցություն կա, և մենք գիտենք՝ որտեղից է այն գալիս, այնպես որ՝ կա՛մ մենք կհետևենք, կա՛մ առաջ կանցնենք: Այդ առումով Ֆրանսիայի և Գերմանիայի համագործակցությունը կարող է չափազանց բեղմնավոր լինել»,- ասել է Օլանդը:

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ թվային ոլորտի զարգացումն իր երկրի համար մեծ նշանակություն ունի նոր աշխատատեղերի ստեղծման և տնտեսական աճի խթանման առումով: Դրա հետ կապված՝ նա խոսել է այդ ոլորտում միասնական ֆրանս-գերմանական ռազմավարության մշակման օգտին, որը կենթադրեր, մասնավորապես, ընդհանուր քաղաքականություն անձնական տվյալների պաշտպանության ոլորտում, նաև եվրոպական միասնական շուկայի առավելությունների օգտագործում թվային տեխնոլոգիաների ոլորտում՝ սկսնակ ձեռնարկատերերին աջակցելու համար: «Եվրոպան պետք է առաջատար լինի, ինչը ենթադրում է ֆինանսավորում, հստակ իրավաբանական շրջանակներ և ինովացիաներ»,- նշել է նա:

Իր հերթին, Անգելա Մերկելը հանդես է եկել ԵՄ բոլոր 28 երկրների համար թվային ոլորտում նորմերի միավորման նախաձեռնությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին