Մեծ Բրիտանիայի զորքերը ևս մեկ տարի կմնան Աֆղանստանում՝ օգնելու «անվտանգ և կայուն երկիր կառուցելու գործին», հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնը։ «Բրիտանական կառավարությունը հասկանում է, որ աֆղանական ուժերից ժամանակ կպահանջվի՝ Աֆղանստանի քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու ունակ ուժ դառնալու համար»,- ասել է նա, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը։