Կարևոր իրադարձություններ

Մոսկվայում 150 ներգաղթյալ է ձերբակալվել՝ ահաբեկիչների հետ կապ ունենալու կասկածանքով

27 Հոկտեմբեր, 2015 15:40
Մոսկվայում 150 ներգաղթյալ է ձերբակալվել՝ ահաբեկիչների հետ կապ ունենալու կասկածանքով

Մոսկվայի արևմուտքում 150 ներգաղթյալ է ձերբակալվել, որոնց կասկածում են «Հիզբ ութ–Թահրիր» արգելված ծայրահեղական խմբավորման ահաբեկիչների հետ կապ ունենալու մեջ։

«LifeNews»–ի տեղեկացմամբ՝ կալանավորներից մեծ մասի մոտ ՌԴ–ում արգելված«Մահմեդականի ամրոցը» գիրքն են գտել և ծայրահեղականների դրոշի պատկերը։ Նշվում է, որ ներգաղթյալների մեծ մասն ապրում էր հանրակացարանում։

Հիշեցնենք՝ վերջերս էլ մոսկովյան ոստիկանությունը «Հիզբ ութ–Թահրիրի» (արաբերեն թարգմանվում է «Ազատագրման իսլամական կուսակցություն»97 անդամի էր ձերբակալել։ Օպերատիվ տվյալներով՝ նրանք զբաղվում էին մահմեդականների հավաքագրմամբ, գրոհայինների համար դրամական միջոցների հավաքմամբ և ծայրահեղական գրականության տարածմամբ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին