Բեատա Շիդլոն` Լեհաստանի նոր վարչապետը, ծնվել է Լեհաստանի հարավում գտնվող հանքաարդյունաբերական Բժեշե շրջանում, հանքագործի ընտանիքում:
Նա նոր դեմք չէ լեհական քաղաքական դաշտում, սակայն միայն հիմա է տոնում իր առաջին խոշոր հաղթանակը: Նա համոզված պահպանողական է, բայց բավականին մեղմ և կշռադատված է իր արտահայտություններում: Նա Լեհաստանի վարչապետի պաշտոնում փոխարինում է մեկ այլ կնոջ` Եվա Կոպաչին:
Բեատե Շիդլոն 52 տարեկան է: Տասը տարի շարունակ նա եղել է Լեհաստանի սեյմի պատգամավոր «Իրավունք և արդարություն» պահպանողական կուսակցության կողմից:
Նա Լեհաստանի քաղաքական կյանքում առաջին պլան է դուրս եկել այս տարվա գարնանը, երբ օգնեց իր կուսակցությունից Անժեյ Դուդին` դառնալու Լեհաստանի նախագահ: Շիդլոյի այս դերակատարումը բարձր գնահատելով` կուսակցության նախագահ Յարոսլավ Կաչինսկին հանձնեց վարչապետի պաշտոնը նրան:
Շիդլոն մեծ տեղ է հատկացնում և միշտ ընդգծում է ավանդական կաթոլիկ և ընտանեկան արժեքները: Նա նաև պնդում է, որ բնակչության բոլոր շերտերը պետք է հավասարապես զգան լեհական տնտեսության աճը: