Հոլիվուդյան հայտնի դերասան Մորգան Ֆրիմանը վավերագրական ֆիլմի նկարահանման աշխատանքների շրջանակներում այցելել է աշխարհի ամենաառեղծվածային հուշարձաններից մեկը` Գիզայի հնամենի բուրգերը:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, օսկարակիր դերասանը նկարահանում է «Աստծո պատմություն» խորագրով վավերագրական ֆիլմաշարը, որի նպատակն անչափ բարդ է. հասկանալ, բացատրել «աստվածային» ծագում ունեցող երևույթներն ու իրերը:
Ֆրիմանը պատմել է, որ նոր ֆիլմաշարը միջազգային մակարդակով կհեռարձակվի արդեն մյուս տարի: Նա նաև մանրամասնել է, որ Եգիպտոսից հետո նկարահանումները կշարունակվեն Հնդկաստանում և Երուսաղեմում: