«Սահմանադրական հանրաքվեի կենտրոնական շտաբն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, անդրանիկ նիստն է անելու: Նիստը կայանալու է Մելիք-Ադամյան փողոցի վրա գտնվող ՀՀԿ կենտրոնական գրասենյակում՝ կենտրոնական շտաբի պետ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
Կնշանակվեն մարզային շտաբների պետեր, ընտրատարածքայինի պատասխանատուներ, կքննարկվեն քարոզչության հետ կապված մարտավարական հարցեր և հանձնարարականներ կտրվեն, որպեսզի նոյեմբերի 1-ից ՀՀԿ-ն անցնի ակտիվ քարոզչության: