Բորիս Նեմցովի սպնության մեջ մեղադրվող Զաուր Դադաևը ՌԴ նախագահին նամակ է գրել, որտեղ խնդրում է իրեն ուղարկել Սիրիա՝ կռվելու «ԻՊ»-ի զինյալների դեմ: Նա նաև նամակում խնդրել է հնարավորություն տալ ապացուցելու իր անմեղությունը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Եթե հարկ լինի ես կմասնակցեմ Սիրիայում «ԻՊ»-ի դեմ պայքարին»,-ասվում է նամակում:
Դադաևը նշել է, որ ինքն անմեղ է, և որ իր միակ մեղքն ինքնախոստովանությունն է, որն արել է, որպեսզի իր նկատմամբ ֆիզիկական ուժ չկիրառեն: