Ադրբեջանում ապաստանած Վահան Մարտիրոսյանի մայրը՝ Ջուլիետա Վիրաբյանը,քիչ առաջ Shabat.am-ի հետ զրույցում հաստատեց, որ վրաերթի է ենթարկվել ու գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
«Այո, վրաերթի եմ ենթարկվել, պառկած եմ»,-ասաց Ջուլիետա Վիրաբյանը:
Ջուլիետա Վիրաբյանը ասաց, որ չի կապում այս ամենը իր որդու քայլերի հետ և հավելեց, որ վատ կարծիք ունի որդու քայլի մասին:
«Ես նրա հետ բացարձակ կապ չունեմ: Շոկի մեջ եմ»,-ասաց նա:
Նշենք, որ ավտավթարի հետևանքով կոտրվել է Ջուլիետա Վիրաբյանի ոտքը: Նա իրեն նորմալ է զգում: