Չինաստանի Գանսու նահանգի բնակիչը գնել է ձիակառք և ծախսել մոտ 14 հազար դոլար՝ այն վերածելու համար Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի կառքի: Այս մասին գրում է Shanghaiist-ը:
Նշվում է, որ Diamond Jubilee State Coach բրիտանական արքայական ընտանիքի կառքը պատրաստվել է Ֆրեկլինթգոնի ավստրալական արհեստանոցի անհատական նախաձեռնությամբ: Երկրի կառավարությունը այդ նպատակի համար հատկացրել է 250 հազար դոլարի գրանտ:
Գանսուի բնակիչը չի վրդովվում, որ իր կառքը չունի մի շարք ժամանակակից լուծումներ, և ժամում 200 դոլար է աշխատում՝ մարդկանց միջոցառումների տանելով: